Գյումրու Ժողովրդական Ճարտարապետության և Քաղաքային Կենցաղի Թանգարան

Թանգարան
Ավտոկայանատեղիայո
Wi-Fi-ի առկայությունըայո
Լուսանկար և տեսանյութայո
էքսկուրսիաայո
հուշանվերներայո
WCայո
մուտքն ազատ էոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1984 թ․
ք․ Գյումրի Հաղթանակի պող.47

 Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի շենքը կառուցվել է 1872թ․  հարուստ վաճառական Պետրոս Ձիթողցյանի կողմից։ Ձիթողցյանները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից, հիմնել են այս շենքը, որը որպես թանգարան գործում է 1984 թվականից։

Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են  19-րդ դարի 60-ական թվականներից մինչև  20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի առավել տարածում գտած արհեստները / դարբնություն, թիթեղագործություն, պղնձագործություն,ձուլագործություն, հյուսնություն, դերձակություն, կոշկակարություն, գդակկարություն, ոստայնանկություն, ոսկերչություն/, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։ Թանգարանի ցուցասրահներում վերականգնված են նաև գյումրեցի արհեստավորի և ունևոր խավի բնակարանների ներքնատեսքը։

Մեծ հետաքրքություն է ներկայացնում քաղաքի մակետը 1910-ական թթ․ տեսքով, որտեղ երևում են քաղաքի 7 եկեղեցիները, նշանավոր փողոցներն ու շինությունները։

 ԳԺՃՔԿԹ –ին կից  գործում է նաև  Ս․Մերկուրովի տուն-թանգարանը։

Այստեղ ցուցադրվում են աշխարհահռչակ քանդակագործ, մոնումենտալ արվեստի վարպետ՝ Ս․Մերկուրովի աշխատանքները, նրա փաստաթղթերը,անձնական իրերը։ Ցուցադրությունում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ճանաչված մարդկանց ՝ Հ․ Թումանյանի, Խրիմյան Հայրիկի, Տոլստոյի, Լենինի, Մայակովսկու և այլոց հետմահու դիմակները։

5.0

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամերը՝ 11:00-17:00

Ուրբաթ -կիրակի՝ 11:00-18:00

 

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։

Հայերեն էքսկուրսիայի արժեքը 2000 դրամ է։

Անգլերեն/ռուսերեն/ֆրանսերեն Էքսկուրսիայի արժեքը 4000դրամ է:

Տոմսեր

Մուտքի տոմս - 2000 դրամ։

Աշակերտական, ուսանողական, թոշակառու տոմս՝ 1000 դրամ:

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար է։

Տոմսը ներառում է երկու թանգարան՝ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը և Ս․Մերկուրովի տուն-թանգարանը։

Կոնտակտներ
+374-31-53600 , +374-41-463600
museumofurbanlifegyumri@gmail.com
gyumri-architecture.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր